HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Թիվ 4 արհեստագործական ուսումնարանի տնօրենը մեղադրվում է ծառայողական լիազորությունները չարաշահելու համար

Քննչական կոմիտեն հայտնում է, որ պարզվել են «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենի կողմից ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելու դեպքի հանգամանքները։

«Քննությամբ ձեռք բերված փաստական տվյալներով հիմնավորվել է, որ հիշյալ ՊՈԱԿ–ի տնօրենը, հանդիսանալով պաշտոնատար անձ, մշտապես իրականացնելով կազմակերպական-տնօրինչական, վարչատնտեսական գործառույթներ, իր պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անձնական շահագրգռվածությունից ելնելով, շահավետ պայմաններում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնելուն նպաստելու նպատակով 2020 թվականի մարտի 23-ին ձևական հուշագիր է ստորագրել իր հետ ընկերական հարաբերությունների մեջ գտնվող անձի հետ՝ ՊՈԱԿ-ի տարածքից 265.2 քմ տարածք վարձակալությամբ տալու վերաբերյալ։ 

Արդյունքում, 2020 թվականի մարտի 23-ից մինչև 2021 թվականի մարտի 23-ն ընկած ժամանակահատվածում, ՊՈԱԿ-ի հիշյալ տարածքը ձեռնարկատիրական գործունեության՝ կահույքի արտադրության համար, փաստացի անհատույց հանձնվել է Ա/Ձ-ի տնօրինմանը, և վերոնշյալ անձը, առանց ՊՈԱԿ-ի բյուջե վարձավճար մուծելու, իրականացրել է ձեռնարկատիրական գործունեություն։

Հիշյալ գործողությունների արդյունքում պետությունը զրկվել է ՊՈԱԿ-ին անհատույց օգտագործման իրավունքով հանձնված գույքը ամսական 360.000 ՀՀ դրամ վարձավճարով վարձակալությամբ հանձնելու և ըստ նպատակային նշանակության օգտագործելու հնարավորությունից, որի հետևանքով պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափերի՝ 4.320.000 ՀՀ դրամի գույքային վնաս:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ «Երևանի թիվ 4 արհեստագործական պետական ուսումնարան» ՊՈԱԿ-ի տնօրենին մեղադրանք է ներկայացվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 1-ին մասով: Նրա նկատմամբ որպես խափանման միջոցներ են ընտրվել բացակայելու արգելքը և պաշտոնավարման կասեցումը։

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական վարույթի նյութերը, մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել են հսկող դատախազին՝ հաստատելու և դատարան ուղարկելու համար»,- նշված է ՔԿ հաղորդագրության մեջ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter