HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ամուսինը մեղադրվում է կնոջն ինքնասպանության հասցնելու համար

Գեղարքունիքի մարզի բնակիչը մեղադրվում է իր կնոջը ֆիզիկական ուժեղ ցավ, հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու և ինքնասպանության հասցնելու համար։

Քննչական կոմիտեն տեղեկացնում է, որ 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:45-ին, Գեղարքունիքի մարզի բնակչից հաղորդում է ստացվել այն մասին, որ իր կինը հրազենով գլխին կրակելու եղանակով ինքնասպանություն է գործել:

Ըստ Կոմիտեի՝ պարզվել է, որ համատեղ կյանքի ընթացքում ամուսինը, քննությամբ դեռևս չպարզված ժամանակահատվածից սկսած, վերահսկել է իր կնոջը՝ նրան արգելելով շփվել հարազատների հետ, ֆիզիկական ուժ գործադրել նրա նկատմամբ, սպառնացել իրավապահ մարմիններին դիմելու դեպքում ծեծել, ինչը կնոջ մոտ առաջացրել է անլիարժեքության, վախի և տագնապի զգացում` վերջինս պատճառելով հոգեկան ուժեղ տառապանք, տարբեր առիթներով պարբերաբար հասցրել է վիրավորանքներ:

«Այդ հանգամանքներով պայմանավորված` կինը, չհամակերպվելով իր նկատմամբ ցուցաբերած անարդար վերաբերմունքին, չհանդուրժելով արժանապատվության նվաստացումները, այլ ելք չգտնելով ստեղծված իրավիճակից դուրս գալու համար, 2024 թվականի օգոստոսի 13-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, «Մակարով» տեսակի ատրճանակից իրենց տանը կրակել է իր գլխին՝ ինքն իրեն պատճառելով կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք:

Նկատի ունենալով, որ ստացված տեղեկությունն առերևույթ պարունակում է հանցագործության հատկանիշներ՝ ֆիզիկական ուժեղ ցավ կամ հոգեկան ուժեղ տառապանք պատճառելու հատկանիշներով նախաձեռնվել է ևս մեկ քրեական վարույթ, որը միացվել է վերոհիշյալ քրեական վարույթին` օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու նպատակով:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ տղամարդու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 196-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով և 162-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով և նրան մեղադրանք է ներկայացվել:Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հրազենի ձեռք բերման աղբյուրը պարզելու ուղղությամբ:

Գեղարքունիքի մարզի վերոհիշյալ բնակչի ձերբակալման մասին որոշում է կայացվել, որի կատարումը հանձնարարվել է ՀՀ ՆԳՆ ոստիկանության համապատասխան ստորաբաժանմանը»,-նշված է Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ՔԿ կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter