
Ուկրաինան ՌԴ Կուրսկի մարզում զինվորական պարետատուն է բացել
Ռուսաստանի Կուրսկի մարզում, որի վրա շարունակվում է ուկրաինական բանակի հարձակումը, ստեղծվել է զինվորական պարետատուն։ Այդ մասին հայտարարել է Ուկրաինայի ԶՈւ գլխավոր հրամանատար Ալեքսանդր Սիրսկին։
Նրա խոսքով՝ պարետատունը «պետք է ապահովի իրավակարգը, ինչպես նաև տեղի բնակչության բոլոր կարիքները»։ Ուկրաինական այդ մարմինը գլխավորել է գեներալ-մայոր Էդուարդ Մոսկալևը։
Սիրսկիի այդ հայտարարության մասին տեսանյութ է հրապարակել նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որտեղ երևում է, որ Սիրսկին մասնակցում է անվտանգության խորհրդի նիստին։
Посмотреть эту публикацию в Instagram
Սիրսկին նաև հայտարարել է, որ օգոստոսի 15-ի դրությամբ՝ Ուկրաինայի զինված ուժերը Կուրսկի մարզի տարբեր ուղղություններով առաջ են շարժվել 500 մետրից մինչև 1,5 կմ, և այժմ ուկրաինական բանակի վերահսկողության տակ է 82 բնակավայր՝ 1150 քառակուսի կիլոմետր մակերեսով:
Լուսանկարը՝ unn.ua-ից
Մեկնաբանել