HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակվելու մտքից. Սպիտակ տուն

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա հարձակման ծրագրերից, իսկ այն կարող է տեղի ունենալ առաջիկա օրերին: Այդ մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին։

«Մենք ստիպված ենք ենթադրել, և մեր ունեցած տեղեկատվությունը մեզ հուշում է, որ Իրանը չի հրաժարվել Իսրայելի վրա ինչ-որ հարձակում սկսելու իր սպառնալիքից՝ գուցե նույնիսկ օգտագործելով իր հովանավորյալ խմբավորումներին, ինչպիսիք են Հեզբոլահը կամ հութիները»,- CNN-ին տված հարցազրույցում հայտարարել է Քիրբին։

«Գիտեք, դա կարող է տեղի ունենալ մոտ ապագայում, փաստացի ցանկացած պահի»,- հավելել է նա։

Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրումը սկսվեց հուլիսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել են Հեզբոլահի զինված կազմավորումների հրամանատար Ֆուադ Շուքերը, ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Դեյֆը:

Իրանը մտադիր է Իսրայելի վրա հարձակվել մի շարք խմբավորումների, այդ թվում՝ Հեզբոլահի և Եմենի հութիների հետ։ Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Իսրայելին հարվածներ կհասցվեն Իրանից, Եմենից և Լիբանանից։ Նրա խոսքով՝ Հեզբոլահն ունի հրթիռային զենքեր, որոնք «մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում» կոչնչացնեն իսրայելական մի քանի ռազմական գործարաններ։

Լուսանկարը՝ Atta Kenare/AFP via Getty Images

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter