
ՆԱՏՕ-ի երկրների վրա Ռուսաստանի հարձակումը քիչ հավանական է. Ռոբ Բաուեր
ՆԱՏՕ-ի երկրներից որեւէ մեկի, այդ թվում՝ Լեհաստանի կամ Բալթյան երկրների վրա Ռուսաստանի հարձակման հավանականությունը փոքր է։ Այդ մասին PAP գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Դաշինքի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։
Նրա խոսքով, Դաշինքը պետք է իրադարձությունների զարգացման ցանկացած սցենարի պատրաստ լինի:
Բաուերը հավելել է, որ Դաշինքի արևելյան թևում բարձր մարտական պատրաստության վիճակում է 500 000 զինվորական։
2023 թվականի հուլիսին Վիլնյուսում կայացած գագաթնաժողովի ժամանակ ՆԱՏՕ-ի առաջնորդները Ռուսաստանն անվանել էին «անվտանգության ամենալուրջ և անմիջական սպառնալիք» և հաստատել ՌԴ-ի հետ հակամարտության դեպքում Սառը պատերազմի ավարտից ի վեր առաջին պաշտպանական ծրագիրը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զառանցանք էր անվանել Արևմուտքում պարբերաբար հնչող այն պնդումները, թե Մոսկվան մտադիր է պատերազմել ՆԱՏՕ-ի դեմ:
Լուսանկարը՝ Sergei Karpukhin/Reuters
Մեկնաբանել