HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Իրինա Շախնազարյանը ընտրվել է ՀՀԽ անդամ

Այսօր՝ օգոստոսի 16-ին, կայացել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի  թափուր տեղի համալրման մրցութային ժամանակավոր հանձնաժողովի նիստը, որին մասնակցում էին հանձնաժողովի հինգ անդամները՝ Արա Խզմալյան (մրցութային հանձնաժողովի նախագահ), Սառա Նալբանդյանը, Սերոբ Խաչատրյանը, Արքմենիկ Նիկողոսյանը և Գրիգոր Խաչատրյանը։ Այս մասին տեղեկացնում է Հանրային հեռարձակողի խորհուրդը։

Հանրային հեռարձակողի խորհրդի անդամի թափուր տեղի համար հայտ էին ներկայացրել յոթ թեկնածու՝ 

  1. Էլմիրա Արսենյան
  2. Քնարիկ Առաքելյան
  3. Զառա Արամյան
  4. Իրինա Շախնազարյան
  5. Օֆելյա Ասատրյան
  6. Մարգարիտա Մինասյան
  7. Նունե Էլմասյան։

Մրցութային հանձնաժողովը հաղթողին որոշելու նպատակով կատարել է քվեարկություն, որի արդյունքում Իրինա Շախնազարյանը 4 (չորս) կողմ, 1 (մեկ) դեմ ձայնով ընտրվել է Հանրային հեռարձակողի խորհրդի անդամ:

«Տեսալսողական մեդիայի մասին» օրենքով սահմանված կարգով հաղթող մասնակցի մասին որոշումը կներկայացվի ՀՀ վարչապետի հաստատմանը:

Լուսանկարը՝ Իրինա Շախնազարյանի ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter