HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռազմական ակադեմիայի պատվիրակությունը այցելել է ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ

Օգոստոսի 3-14-ը ՀՀ ՊՆ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի պատվիրակությունը ակադեմիայի պետ, գնդապետ Արսեն Մանգասարյանի գլխավորությամբ ճանաչողական այցեր է կատարել ԱՄՆ ռազմաուսումնական հաստատություններ: Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«Այցերի շրջանակում պատվիրակությունը Պաշտպանական կրթության զարգացման հայաստանյան ծրագրի ակադեմիական ղեկավար, դոկտոր Ստան Անտոնի հետ այցելել է Ֆորտ Մուրում գտնվող ԱՄՆ բանակի մարտական հմտությունների ուսուցման ու գերազանցության կենտրոն և Ֆորտ Լևենվորթի՝ ԱՄՆ բանակի հրամանատարաշտաբային քոլեջ։

Այցերի ընթացքում պատվիրակության անդամները ծանոթացել են ԱՄՆ ռազմաուսումնական հաստատությունների ծրագրերին, ուսումնական գործընթացի կազմակերպման առանձնահատկություններին և հետևել դաշտային վարժանքներին:

Ամերիկյան գործընկերների հետ ծավալած քննարկումների ընթացքում արծարծվել են հետագա համագործակցությանն առնչվող հարցեր, քննարկվել է Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի ուսումնական գործընթացի հետագա կատարելագործման ընթացքը»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter