HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սպիտակ-Վանաձոր ճանապարհին բախվել է չորս ավտոմեքենա. կա զոհ

Փրկարար ծառայությունը հաղորդում է, որ օգոստոսի 18-ին՝ ժամը 13։31-ին, Լոռու մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Սպիտակ-Վանաձոր ավտոճանապարհի մոտ 4-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել է չորս ավտոմեքենա։

«Պարզվել է, որ բախվել են «Nissan», երկու «Mitsubishi» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաները, «Vaz» մակնիշի ավտոմեքենայի վարորդը մահացել է։

Փրկարարները հոսանքազրկել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան, փակել երկու «Mitsubishi» և «Vaz» մակնիշների ավտոմեքենաների գազի բալոնների փականները, վարորդի դին դուրս բերել ավտոմեքենայից և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter