HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Երերույքի տաճարում իրականացվում են պահպանության աշխատանքներ

Երերույքի տաճարում իրականացվող պահպանության աշխատանքներն իրականացվում են ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» աջակցությամբ։ Հայտնում են Հայաստանում ԱՄՆ դեսպանատնից։

«Շիրակի մարզի Անիպեմզա բնակավայրի հարևանությամբ գտնվող 4-5-րդ դարի այս տաճարը վաղ քրիստոնեական շրջանի հայկական ճարտարապետության և մշակութային ժառանգության եզակի կոթողներից է։ Ի հեճուկս բնական և մարդկային գործոններով պայմանավորված դժվարությունների՝ այս հուշակոթողի պահպանությունը շարունակում է մնալ ուշադրության կենտրոնում։ Երերույքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության նախնական ցանկում 1995 թվականին։

Սկսած 2005թ-ից՝ ԱՄՆ դեսպանությունը (ԱՄՆ դեսպանի «Մշակութային արժեքների պահպանության հիմնադրամի» միջոցով) աջակցել է մշակութային պահպանության 15 ծրագրերի՝ հատկացնելով ընդհանուր առմամբ 1․6 միլիոն ԱՄՆ դոլար։ Երերույքի ծրագրով Հիմնադրամը հատկացրել է 175․000 ԱՄՆ դոլար․ աշխատանքները ներառում են պատերի ամրացումներ, քայքայված քարերի փոխարինում, ջրահեռացման համակարգի ապահովում, հուշարձանի տարածքի բարելավում և նախապատրաստում որպես առկա մոնումենտալ քարերի ցուցադրավայր։

Այս ծրագրի իրականացմամբ Միացյալ Նահանգներն ընդգծում է Հայաստանի մշակութային ժառանգության պահպանության հարցում իր հանձնառությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter