HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավտոմեքենան բախվել է սյանը և այրվել. կա երկու զոհ

Փրկարար ծառայությունը հայտնում է, որ օգոստոսի 19-ին՝ ժամը 00։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Արմավիրի մարզի Աղավնատուն գյուղի մոտ այրվում է ավտոմեքենա։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝  Մ. Գ., ծնված 1990 թ․) Աղավնատուն գյուղի սկզբնամասում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից, բախվել կամարի սյանը և բռնկվել։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 00։40-ին, մարվել՝ 00։49-ին։ Այրվել է ավտոմեքենան․ սրահում հայտնաբերվել են վարորդի և ուղևոր Գ. Ս.-ի (ծնված 1990 թ․) դիերը։

Փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ավտոմեքենայից դուրս են բերել դիերը և մոտեցրել դի տեղափոխող ավտոմեքենային։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter