HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվայում Ադրբեջանի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը. հայտնի չէ, թե ով կփոխարինի նրան

Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլուն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի Բաքու կատարելիք այցից առաջ ռուսական TACC գործակալությանը տված հարցազրույցում հայտարարել է Մոսկվայում իր երկարամյա դիվանագիտական առաքելության ավարտի մասին:

«Ես Մոսկվայում աշխատել եմ 18,5 տարի։ Դա շատ է (երկար ժամանակ՝ խմբ.) դիվանագիտական ծառայության համար։ Եվ այս փուլում ինձ համար ավելի ճիշտ կլիներ խորհրդարանում ներկայացնել հայրենի Շուշին, տարածաշրջանի բնակիչներին։ Ես մեծ հույս ունեմ, որ ինձ կընտրեն»,- հայտարարել է ադրբեջանցի դիվանագետը։

Վերջինս հավելել է, որ դեռևս պարզ չէ, թե ով կլինի Ռուսաստանում Ադրբեջանի հաջորդ դեսպանը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ու Ադրբեջանն ունեն աշխատանքի «շատ ընդլայնված օրակարգ»։ «Հուսանք, որ նա ստիպված չի լինի առաջ մղել ինչ-որ գլոբալ հարցեր, քանի որ այսօր դրանք պարզապես չկան։ Բայց երկու երկրների միջև շատ ընդարձակ օրակարգ կա ոչ միայն քաղաքական և տնտեսական, այլև մշակութային, հասարակական, հումանիտար առումներով: Ուստի, իհարկե, աշխատանքը շատ է։ Դա ամենօրյա է և շատ պատասխանատու։ Ցանկանում եմ արդեն հիմա մեծ հաջողություններ մաղթել իմ իրավահաջորդին»,- հայտարարել է Բյուլբյուլօղլուն։

Լուսանկարը՝ Sputnik / Павел Бедняков 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter