HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պուտինը հայտարարել է, որ Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Ադրբեջան այցից հետո Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին կտեղեկացնի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունների արդյունքների մասին:

Իր ծրագրերի մասին ՌԴ առաջնորդը հայտնել է Ալիևի հետ նեղ կազմով բանակցությունների ժամանակ:

«Իհարկե, Ադրբեջան այցից հետո կապ կհաստատեմ վարչապետ Փաշինյանի հետ, կպատմեմ նրան մեր բանակցությունների արդյունքների մասին»,- ընդգծել է Վլադիմիր Պուտինը։

Նրա խոսքով՝ Ռուսաստանն ուրախ կլինի, եթե կարողանա ինչ-որ բան անել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման և հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման համար։ «Եթե մենք ինչ-որ բան կարող ենք անել, որ հասնենք Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, գործը հասցնենք սահմանագծմանն ու սահմանազատմանը, ինչպես մենք ձեզ հետ բազմիցս ասել ենք, ապաշրջափակենք լոգիստիկայի և տնտեսության համապատասխան ուղղությունները, մենք շատ ուրախ կլինենք դրա համար»,- հայտարարել է Պուտինը։

Պուտինը հավելել է, որ դեռ նախօրեին ոչ պաշտոնական ընթրիքի ժամանակ Ալիևի ու կնոջ հետ քննարկել է Երևանի ու Բաքվի միջև առկա հարաբերություններն ու դրանց կարգավորման գործընթացը։ Ըստ նրա՝ Մոսկվան պատրաստ է մասնակցել այնքան, որքանով դրա կարիքն ունեն կողմերը։

«Մենք արդեն երեկ անդրադարձել ենք այս թեմային, այսօր կշարունակենք։ Դա վերաբերում է Հարավային Կովկասում իրավիճակի կարգավորմանը։ Բոլորին քաջ հայտնի է, որ Ռուսաստանն էլ է բախվում ճգնաժամերի, այդ թվում՝ նախևառաջ ուկրաինական ուղղությամբ, բայց Ռուսաստանի պատմական ներգրավվածությունը Հարավային Կովկասի իրադրությանը, վերջին մի քանի տարիներին մեզ թելադրում է այդ իրադարձություններին մասնակցելու անհրաժեշտության մասին, իհարկե, այնքանով, որքանով պահանջված է կողմերի կողմից»,- ասել է Պուտինը։

Իր խոսքում Պուտինը նաև շնորհակալություն է հայտնել Ալիևին՝ Ադրբեջանում ռուսաց լեզվի նկատմամբ առկա վերաբերմունքի համար։

«Շնորհակալ ենք ձեզ այն ուշադրության համար, որը դուք տալիս եք ռուսաց լեզվի զարգացմանը: Ռուսաց լեզվով 300 դպրոց, մեր առաջատար բարձրագույն ուսումնական հաստատությունների մասնաճյուղերը գործում են Ադրբեջանում»,- նշել է Պուտինը։

Իր հերթին էլ Ալիևը հայտարարել է, որ Բաքուն և Մոսկվան գոհ են երկկողմ համագործակցության մակարդակից։ «Կցանկանայի նշել, որ մենք շատ գոհ ենք մեր երկրների միջև փոխգործակցության մակարդակից»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը։

Լուսանկարը՝ Կրեմլի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter