HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Հարավային Կորեայի նախագահը կոչ է արել պատրաստվել Հյուսիսային Կորեայի հետ հիբրիդային պատերազմին

Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլը կոչ է արել ուժեղացնել պատրաստականությունը «գորշ գոտում» արձագանքելու Հյուսիսային Կորեայի սադրանքներին ու պատրաստ լինել Հյուսիսի հետ հիբրիդային պատերազմին։ Այդ մասին հայտնում է Yonhap գործակալությունը։

«Մենք պետք է ուժեղացնենք մեր պատրաստականությունը՝ արձագանքելու «գորշ գոտում» Հյուսիսային Կորեայի սադրանքներին, ինչպիսիք են կեղծ տեղեկատվության տարածումը, կեղծ լուրերը և կիբերհարձակումները»,- գործակալությունը մեջբերել է Յուն Սոկ Յոլի հայտարարությունը։

Հարավային Կորեայի նախագահը նախազգուշացրել է, որ հակամարտության վաղ փուլերում Հյուսիսային Կորեան կարող է փորձել ստեղծել սոցիալական անկայունություն՝ բռնության և քարոզչության միջոցով:

«Մենք պետք է ակտիվորեն փնտրենք պառակտումը կանխելու և մարդկանց դիմադրելու վճռականությունը բարձրացնելու մեթոդներ»,- ասել է Հարավային Կորեայի առաջնորդը։ 

«Ազգային անվտանգության պահպանման և պատերազմին մեր պատրաստվածության բարձրացման համար մենք պետք է հուսալիորեն պաշտպանենք տրանսպորտը, կապը, ջրամատակարարումը, սոցիալական ենթակառուցվածքները և պետական կարևորագույն օբյեկտները»,- շարունակել է նա։

Երկուշաբթի օրը Հարավային Կորեայում մեկնարկել են այդ երկրի և ԱՄՆ-ի Ulchi Freedom Shield ամենամյա զորավարժությունները, որոնք կտևեն մինչև օգոստոսի 29-ը:

Սեուլն ու Վաշինգտոնը հայտարարել են, որ զորավարժությունները պաշտպանական բնույթ են կրում, սակայն Փհենյանն արդեն վաղուց դատապարտում է դաշնակիցների այդ զորավարժությունները՝ որպես Հյուսիսային Կորեա ներխուժման փորձ:

Կիրակի օրը Հյուսիսային Կորեայի ԱԳՆ-ին առընթեր ԱՄՆ հարցերով ինստիտուտը դատապարտել էր զորավարժությունները որպես «ագրեսիայի նախապատրաստմանն ուղղված ամենավիրավորական և սադրիչ զորավարժություններ»:

«Ստեղծված իրավիճակը պահանջում է անկախ ինքնիշխան պետություններից կառուցել գերհզոր զսպող ուժեր, որոնք համակողմանիորեն երաշխավորում են պետության ինքնիշխանությունն ու անվտանգության շահերը<...>, որպեսզի մշտապես պահպանվի ուժերի հավասարությունը՝ պատերազմը կանխելու համար»,- ասված էր Հյուսիսային Կորեայի հայտարարության մեջ։

Լուսանկարը՝ JEON HEON-KYUN/Pool via REUTERS/File Photo/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter