HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դավիթ Հարությունյանի գույքն ուսումնասիրվել է ապօրինի գույքի բռնագանձման գործերով վարչությունում

ԱԺ նախկին պատգամավոր, Արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանի գույքի ուսումնասիրություն է իրականացվել Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունում։ Վաղը՝ օգոստոսի 20-ին, Դավիթ Հարությունյանին, կնոջը՝ Նարինե Մանուկյանին, զավակներին՝ Անի և Վահան Հարությունյաններին, և ընտանիքի հետ փոխկապակցված Մարինե Բադալյանին հրավիրել են Դատախազություն, որ ծանոթանան գործի նյութերին և ներկայացնեն դիրքորոշում։

Նշենք, որ Դավիթ Հարությունյանը Հանրապետական կուսակցության անդամ էր։ Նախկինում զբաղեցրել է մի շարք պետական պաշտոններ, այդ թվում՝ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար։ Արդարադատության նախարարի պաշտոնից Հարությունյանը հրաժարականի դիմում է ներկայացրել 2018-ի իշխանափոխությունից հետո։

Հիշեցնենք, որ ապօրինի գույքի բռնագանձման գործերով այս փուլում Դատախազությունը չի հրապարակում ենթադրյալ բռնագանձման ենթակա գույքի, դրամական միջոցների չափի վերաբերյալ տեղեկատվություն։ Պատճառաբանում են, որ այդ գույքն օգտագործողները կարող են ներկայացնել դիրքորոշումներ, ապացույցներ, ինչը կարող է հանգեցնել բռնագանձման ենթակա գույքի ցանկի փոփոխության։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter