HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բաքվի ու Մոսկվայի փոխգործակցությունից է կախված Հարավկովկասյան տարածաշրջանի կայունությունը. Ալիև

Հարավային Կովկասի տարածաշրջանում կայունությունն ու անվտանգությունը մեծապես կախված են Բաքվի և Մոսկվայի փոխգործակցությունից։ Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցություններից հետո։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև սերտ փոխգործակցությունից մեծապես կախված է Հարավկովկասյան ողջ տարածաշրջանի կայունությունն ու անվտանգությունը»,- նշել է նա։

Նրա պնդմամբ՝ Ադրբեջանն ու Ռուսաստանը գործում են որպես դաշնակիցներ, բարեկամներ և մերձավոր գործընկերներ։ 

«Բարձր մակարդակի մեր հանդիպումները կրում են պարբերական բնույթ։ Այս տարի մենք երկու անգամ հանդիպել ենք՝ մեկ անգամ Մոսկվայում, մեկ անգամ էլ՝ միջազգային միջոցառման շրջանակներում։ Բայց, իհարկե, պետական այցի ձևաչափն ու բնույթը հատուկ դեպք են, եթե կարելի է այդպես ասել, և խոսում է միջպետական հարաբերությունների բարձր մակարդակի մասին։ 

Այսօր ընդունված փաստաթղթերը, ներառյալ, առաջին հերթին, նախագահների համատեղ հռչակագիրը, ևս մեկ անգամ հաստատում են մեր հարաբերությունների բարեկամական և դաշնակցային բնույթը: Դաշնակցային փոխգործակցության մասին հռչակագրի դրույթները, որն ստորագրվել է 2022 թվականի փետրվարին, հաջողությամբ իրականացվում են։ Մեր երկրները գործում են որպես դաշնակիցներ, որպես բարեկամներ, որպես մերձավոր գործընկերներ ու հարևաններ»,- ընդգծել է Ալիևը։

Պուտինն էլ իր հերթին նշել է, որ Ռուսաստանը կնպաստի Բաքվի և Երևանի միջև փոխգործակցության կարգավորմանը և եռակողմ հայտարարության հիման վրա խաղաղության պայմանագրի կնքմանը։

«Ուշադրությունից չեն վրիպել նաև Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների ներկա վիճակը, ընդգծեմ, որ Ռուսաստանը շարունակելու է ամեն կերպ նպաստել հայ-ադրբեջանական փոխգործակցության կարգավորմանը և խաղաղության պայմանագրի կնքմանը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի նախագահների և Հայաստանի վարչապետի կողմից 2020-2022 թվականներին ձեռք բերված եռակողմ հայտնի պայմանավորվածությունների հիման վրա»,- հավելել է Ռուսաստանի նախագահը։

Ընդհանուր առմամբ, Պուտինը գոհունակություն է հայտնել Ադրբեջան կատարած իր այս այցից։

«Ուզում եմ ընդգծել, որ մենք, անշուշտ, գոհ ենք այցի արդյունքներից։ Վստահ եմ, որ այսօր կայացած բանակցությունները և ձեռք բերված պայմանավորվածությունները կծառայեն ռուս-ադրբեջանական համագործակցության հետագա ամրապնդմանը»,- հայտարարել է Պուտինը։

Լուսանկարը՝ Sputnik / Grigory Sysoev

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter