Ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու կրակոցների լուրը
ՀՀ ոստիկանությունն ուսումնասիրում է Գյումրու քաղաքապետի թեկնածու Սամվել Բալասանյանի տան հարևանությամբ Վարդան Ղուկասյանի տղայի կրակոցների մասին տեղեկությունները և թե որքանով են դրանք համապատասխանում իրականությանը: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության աշխատակից Արմեն Մալխասյանը:
Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների' օրերս Վարդան Ղուկասյանի որդին' Սպարտակը, գնացել է Սամվել Բալասանյանի տան մոտ և սպառնալիքներ հնչեցրել, թե' չեք վայելելու: Տեղեկություններ կան նաև, որ Ղուկասյանի որդին օրերս կրակոցներ է արձակել Գյումրու Կենրոնական այգու տարածքում:
Շարունակությունը կարդացեք այստեղ:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Տեսանյութեր
Լուսանկարներ
Մեկնաբանել