HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Մոսկվան հերքում է Կիևի հետ գաղտնի բանակցությունների լուրերը

ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է The Washington Post-ի այն հրապարակումը, որտեղ ասվում էր, որ Ռուսաստանն ու Ուկրաինան օգոստոսին նախատեսում էին պատվիրակություններ ուղարկել Կատար՝ երկու կողմից էներգետիկ ենթակառուցվածքների օբյեկտներին հարվածներից հրաժարվելու մասին բանակցություններ սկսելու համար, սակայն պլանները փոխվել են Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողության պատճառով:

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի անունից արված մեկնաբանության մեջ, որը հրապարակվել է Ռուսաստանի Դաշնության արտաքին քաղաքական գերատեսչության կայքում, մասնավորապես ասվում է.

«Ոչ ոք ոչինչ չի տապալել, որովհետև տապալելու բան չկար։ Ռուսաստանի և Կիևի վարչակարգի (ռուսական կողմն այսպես է անվանում Ուկրաինայի իշխանություններին՝ խմբ.) միջև կրիտիկական ենթակառուցվածքների քաղաքացիական օբյեկտների անվտանգության վերաբերյալ ուղղակի կամ անուղղակի բանակցություններ չեն անցկացվել և չեն ընթանում»,- ասված է հայտարարության մեջ։

Զախարովան նաև հայտարարել է, որ ռուսական զորքերը «չեն հարվածում քաղաքացիական օբյեկտներին», Ռուսաստանը «ճգնաժամի բանակցային լուծման շանսեր էր տալիս», բայց Ուկրաինան դրանցից չօգտվեց։

ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչը Կուրսկի մարզում Ուկրաինայի զինված ուժերի գործողությունն անվանել է «ավազակային հարձակում»:

Լուսանկարը՝ БелТА գործակալության 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter