HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԸՀ-ն հայտարարում է մասնագիտական դասընթացների մեկնարկի մասին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 41-րդ հոդվածի 5-րդ մասով և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2022 թվականի հունիսի 30-ի N 50-Ն որոշմամբ, 2024 թվականի օգոստոսի 20-ից մինչև սեպտեմբերի 20-ը ներառյալ ընդունում է ընտրությունների անցկացման մասնագիտական դասընթացներին (այսուհետ՝ Դասընթաց) մասնակցելու դիմումներ:

ԿԸՀ հաղորդագրության համաձայն՝ դաuընթացներին կարող են մաuնակցել ընտրական իրավունք ունեցող անձինք` անձամբ ներկայացրած դիմումի  կամ կուսակցության ներկայացրած ցուցակներին համապատասխան:

«Դասընթացի անցկացման վայրերին կարող եք ծանոթանալ այստեղ:

Դիմումներն ընդունվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովում և ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներում աշխատանքային օրերին` ժամը 10.00-ից 18.00-ն (ընդմիջում՝ ժամը 13.00-ից 14.00-ն): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հասցեն է՝ ք. Երևան, Գ.Քոչար 21ա։ Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների հասցեներին կարող եք ծանոթանալ ԿԸՀ կայքում (www.elections.am

Դիմումի ձևը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից (www.elections.am): Դիմումում նշված տվյալների սխալ, թերի կամ ոչ լիարժեք լինելու պատճառով առաջացած անհամապատասխանության համար  Կենտրոնական ընտրական հանձնաժողովը պատասխանատվություն չի կրում:

Կուսակցությունները լրացնում են դաuընթացներին մաuնակցել ցանկացող քաղաքացիների էլեկտրոնային ցուցակ (այն լրացնելու համար դիմել ԿԸՀ ՏՏ վարչություն 010-56-31-29, օգտահաշիվ ստանալու դիմումի ձևը՝ այստեղ

Որակավորման ստուգարքը կանցկացվի դասընթացի ավարտից հետո` դասընթացի վայրում, թեստային ստանդարտ եղանակով` գրավոր: Ստուգարքի հարցաշարին կարող եք ծանոթանալ այստեղ։ Ստուգարքին թույլատրվում է մասնակցել միայն անձը հաuտատող փաuտաթղթի առկայության դեպքում:

Դասընթացների կազմակերպման վայրի, օրվա և ժամի մասին կհրապարակվի լրացուցիչ հայտարարություն` դասընթացի օրվանից առնվազն 3 օր առաջ:

Մանրամասն տեղեկությունների համար զանգահարել 010-54-35-06, 010-56-31-29»,- ասված է հաղորդագրության մեջ։

Լուսանկարը՝ ԿԸՀ-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter