HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Roadpolice.am համակարգում էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու դեպքում վարորդները տուգանքը կվճարեն 20 տոկոսով պակաս

Ոստիկանությունը տեղեկացնում է, որ 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչը հնարավորություն է տալիս տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումները էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում տուգանքի չափը նվազեցնել 20 տոկոսով։

«Roadpolice.am համակարգում արդեն գրանցվել և 20 տոկոս նվազ վճարման հնարավորությունից օգտվում է 49.560 քաղաքացի։

Ուշադրություն. 20 տոկոս բոնուսային համակարգի բաղադրիչի կիրառման էլեկտրոնային ծանուցման եղանակը չի փոխարինում SMS ծանուցմանը: Անհրաժեշտ է ծանուցվել էլեկտրոնային փոստի հաստատումով, որպեսզի վճարման ենթակա տուգանքի գումարը ավտոմատ նվազի 20 տոկոսով:

Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը։

Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեր տրանսպորտային միջոցների տվյալները։

Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլ. փոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլ. փոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։
Էլ. փոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։

Հաջորդիվ մուտք եք գործում էլ. փոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կրկին կհայտնվեք roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Մեկնաբանություններ (8)

Վիգեն
Վարոդականիս նկարը խամրած ուզումեմ թարմացնեմ
Inesa
Ստանալ 50%
Ռոբերտ
Գրանցվել
Arsen
Սենց գեղեցիկ գովազդում են, բայց ծանուցումը ստանալուց հետո ոչ մի կերպ պարզ չի թե էտ 20 տոկոսը ոնցա պակասելու՞ Եթե իրանց կայքից ես ուզում վճարես, ապա բացվող էյում ամբողջ գումարն է լրացված։ Եթե ուրիշ ծրագրերով ես փորձում վճարել, ապա միայն 30 տոկոս պակասն է հաշվում եթե 15 օր չի անցել։ Ու ոչ մի խոսք 20 տոկոսի մասին; Տպավորություն է որ մարդկանց խաբելով ընդգրկում են էլեկտրոնային ծանուցման համակարգ որ իրանց գործը հեշտացնեն;
Լուսինե Ավալյան
Բարև ձեզ, եթե էլեկտրոնային համակարգով 20% բոնուսային համակարգ է գործում, շուտ վճարելու դեպքում 30% զեղչը գումարվում է , թե կամ 20% բոնուսն է գործում կամ 30%:
Արաբո Շահինյան
Ստանալ /50% զեղչ
Meri
Road police.am
Армен Смбатян
Невозможно подписаться в roadpolis.am,это нарошно так делают,я один раз подписался,но почему то у них в базе нету.

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter