HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»-ը հայտնում է, որ Երևանի առանձին հատվածներում оգոստոսի 20-ի երեկոյան ժամերին հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-25-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։ Օգոստոսի 20-ին, 24-25-ին երեկոյան ժամերին սպասվում է քամու ուժգնացում` 15-18մ/վ արագությամբ։

Մարզերում օգոստոսի 20-ի ցերեկը, 24-25-ին կեսօրից հետո առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Օգոստոսի 21-23-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում` 17-20մ/վ արագությամբ:

Երեկոյան ժամերին Արմավիրում, Կոտայքի և Արագածոտնի նախալեռներում օգոստոսի 20-ին, 24-25-ին սպասվում է քամու ուժգնացում՝ 16-19մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանն օգոստոսի 21-23-ին աստիճանաբար կբարձրանա 2-4 աստիճանով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter