HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ. ՌԴ ԱԳՆ

ՀԱՊԿ շրջանակներում Հայաստանի նկատմամբ պարտավորությունները մնում են անփոփոխ, իսկ Հայաստանի համար կայունության այլընտրանքային երաշխավորներ, բացի ՀԱՊԿ-ից և Ռուսաստանից, չկան։ Նման հայտարարությամբ РИА Новости-ն տված հարցազրույցում հանդես է եկել ՌԴ ԱԳՆ ԱՊՀ երկրների առաջին դեպարտամենտի տնօրեն Միքայել Աղասանդյանը։

«Ինչ վերաբերում է ՀԱՊԿ ընդհանուր աշխատանքին Հայաստանի մասնակցությանը, ապա այժմ Երևանում գերակշռում է այդ փոխգործակցությունից հեռանալու գիծը։ Այս դիրքորոշումը, ինչպես տեսնում ենք, հակասում է Հայաստանի ժողովրդի շահերին, էապես թուլացնում ազգային անվտանգությունը։ Ի վերջո, ՀԱՊԿ-ին և Ռուսաստանին, որպես Հայաստանի կայունության երաշխավորներ, այլընտրանք գոյություն չունի։  Կազմակերպության շրջանակներում փոխադարձ պարտավորությունները մնում են անփոփոխ»,- նշել է Աղասանդյանը։

Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները բաց են։ 

«Այս փուլում ՀԱՊԿ-ում Հայաստանի հետ լիարժեք համագործակցությանը վերադառնալու դռները բաց են։ Ակնկալում ենք, որ հայ գործընկերները, հաղթահարելով կասկածները, կրկին կցուցաբերեն շահագրգիռ համատեղ աշխատանքի հանձնառությունը՝ ի շահ բարեկամ հայ ժողովրդի ռազմավարական շահերի»,- հայտարարել է ռուսաստանցի այս պաշտոնյան։

Նա անդրադարձել է նաև ԵԱՏՄ կառույցներին Երևանի մասնակցությանը՝ նշելով, որ Հայաստանի համար շահեկան է այդ կազմակերպությանն անդամակցությունը, իսկ Մոսկվայում հույս ունեն, որ «ԱՄՆ-ի և Եվրամիության պատճառով Երևանը չի հրաժարվի անդամակցությունից, որոնք միայն ներդրումներ և լուսավոր ապագա են խոստանում»։

«ԵԱՏՄ շրջանակներում Մոսկվայի և Երևանի հարաբերությունները հիմնված են փոխշահավետ համագործակցության վրա։ Ակնհայտը տեսնելու համար պետք չէ լինել տնտեսագիտության կամ քաղաքականության փորձագետ՝ Միությունը ձեռնտու է Երևանին, շատ առումներով հենց նրա շնորհիվ է, որ Հայաստանում տնտեսական աճի տեմպերը տպավորիչ դրական դինամիկա են դրսևորում, որով քչերը կարող են պարծենալ»,- հավելել է Աղասանդյանը։

Լուսանկարը՝ РИА Новости

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter