HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

«Ո՞ւմ են հայերը պետք, բացի մեզանից». Լուկաշենկոն քննադատել է Հայաստանին և ԱՊՀ մյուս երկրներին

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն քննադատել է ԱՊՀ որոշ երկրների՝ հայտարարելով, թե նրանք «ցանկանում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»։ Լուկաշենկոն այս համատեքստում անդրադարձել է նաև Հայաստանին՝ քննադատության ենթարկելով ՀՀ իշխանությունների վարած քաղաքականությունը։

«Ո՞ւմ են հայերը պետք, բացի մեզանից: Ոչ մեկին էլ պետք չեն։ Թող իրենց տնտեսությունը զարգացնեն ու իրենց ունեցածի վրա կենտրոնանան։ Ի՞նչ Ֆրանսիա, ի՞նչ Մակրոն։ Վաղը Մակրոնը չի լինի, և բոլորը կմոռանան Հայաստանի մասին»,- հայտարարել է Լուկաշենկոն։

Լուկաշենկոյի կարծիքով՝ ԱՊՀ որոշ երկրների նման քաղաքականությունն «ազնիվ չէ Ռուսաստանի նկատմամբ»։

«Մենք (ի նկատի ունի Բելառուսն ու Ռուսաստանը) փաստացի մի նավակում ենք։ Եթե այն շրջվի, երկուսս էլ կխորտակվենք՝ և՛ Ռուսաստանը, և՛ Բելառուսը։ Ի՞նչ ունենք թաքցնելու։ Մենք չենք սեթևեթում, ինչպես մեր հետխորհրդային որոշ պետություններ։ Նրանք ուզում են Ռուսաստանից ինչ-որ բան վերցնել, բայց փոխարենը ոչինչ չտալ»,- Россия հեռուստաընկերությանը տված հարցազրույցում նշել է այդ երկրի նախագահը։ Հարցազրույցը Բելառուսում հեռարձակվել է երկուշաբթի երեկոյան։ 

Իր հարցազրույցում Լուկաշենկոն անուղղակիորեն քննադատել է նաև Ղազախստանին։ «Եկեք միասին լինենք։ Ժամանակը հեռու չէ, երբ կգաք նույն Ռուսաստանի մոտ ու օգնություն և աջակցություն կխնդրեք։ Ուրիշ մեկ չկա, որ խնդրեք<...> Ղազախստանում ինչ-որ բան եղավ, ո՞ւմ խնդրեցին։ Չինաստանի՞ն, Հնդկաստանի՞ն, Պակիստանի՞ն։ Ո՛չ, Պուտինին, օգնե՛ք։ Եվ մենք (ի նկատի ունի ՀԱՊԿ-ը) ուղարկեցինք այնտեղ մեր ուժերը, կես օրվա ընթացքում մեր ինքնաթիռնրը վայրէջք կատարեցին այնտեղ»,- նշել է նա։

Նա վստահություն է հայտնել, որ արտակարգ իրավիճակների դեպքում ԱՊՀ երկրները օգնության համար կդիմեն Ռուսաստանին և Բելառուսին: Լուկաշենկոն նաև ծանր է տանում այն փաստը, որ Կենտրոնական Ասիայի երկրները ցանկանում են զարգացնել Արևմուտքի հետ տնտեսական հարաբերությունները։ «Ինչ է Ղազախստանին կամ Ուզբեկստանին իրենց ապրանքներով սպասո՞ւմ են Ամերիկայում կամ Եվրամիությունում։ Ո՛չ։ Ռուսաստանում խնդրում են վաճառել։  Ընդհանուր շուկա։ Ինչո՞ւ կորցնել այն, ինչ կա: Եկեք դրան ավելացնենք»,- եզրափակել է Լուկաշենկոն։

Վերջին շրջանում կտրուկ սրվել էին Երևանի և Մինսկի հարաբերությունները։ Պատճառը Բաքվում Բելառուսի նախագահի այն հայտարարություններն էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց Բելառուսից իր դեսպանի հետ կանչման մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ իր վարչապետության օրոք հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելի այդ երկիր։

 

Լուսանկարը՝ Բելառուսի նախագահի մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter