HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Ուկրաինայի խորհրդարանը Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու գործունեությունն արգելող օրենք է ընդունել

Ուկրաինայի խորհրդարանը «Ուկրաինայում Ռուսաստանի հետ կապված կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին» օրենք էն ընդունել:

Պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակը հայտարարել է, որ օրենսդրական նախագծին կողմ է քվեարկել 265 պատգամավոր, դեմ՝ 29-ը, ձեռնպահ՝ 4, 24-ն էլ չեն մասնակցել քվեարկությանը։ «Ուժի մեջ է մտել մոսկովյան եկեղեցու արգելքի մասին օրենքը»,- հայտարարել է նա։

Օրենքը, առաջին հերթին, վերաբերում է Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու (УПЦ) գործունեությանը, որը նախկինում հայտնի էր որպես Ուկրաինայի ուղղափառ եկեղեցի (Մոսկվայի պատրիարքություն) անվամբ։ 

Ենթադրվում է, որ օրենքն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակումից 30 օր հետո, սակայն Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համայնքներին 9 ամիս կտրվի՝ «Ռուս ուղղափառ եկեղեցու հետ կապերի խզման համար»։

Ուկրաինայում Ռուսաստանի հետ կապ ունեցող կրոնական կազմակերպությունների գործունեությունն արգելելու մասին օրինագիծը Գերագույն ռադա էր ներկայացվել 2023 թվականի հունվարին, իսկ հոկտեմբերին այն ընդունվել էր առաջին ընթերցմամբ։

Ուկրաինական հատուկ ծառայությունները պարբերաբար խուզարկություններ են իրականացնում Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու համայնքներում և հոգևորականներին պատկանող տարածքներում՝ ռուսական քարոզչություն տարածելու և «թշնամանք հրահրելու» կասկածանքով։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու ներկայացուցիչներն անցնում են քրեական մի շարք գործերով, այդ թվում՝ ռուսական ագրեսիայի հերքման։ Ուկրաինայի ուղղափառ եկեղեցում հերքում են ռուսական ագրեսիային աջակցության մեղադրանքները։ 

2023 թվականի մարտին Ուկրաինայի իշխանությունները Ուկրաինայի ուղղափառ եկեղեցու հետ խզեցին Կիև-Պեչորյան մայրավանքի տարածքների և շենքերի վարձակալության պայմանագիրը ու վանականներից պահանջեցին լքել դրանք։

Լուսանկարում՝ Կիև-Պեչորյան մայրավանքը/РБК

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter