HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ոստիկանության պետը ՆԳՆ կրթահամալիրում հետևել է ապագա քրեական ոստիկանների ուսումնական գործընթացին

Օգոստոսի 20-ին ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ, ոստիկանության գեներալ-մայոր Արամ Հովհաննիսյանն այցելել է ՆԳՆ կրթահամալիր։

Ոստիկանության տարածած հաղորդագրության համաձայն՝ Ոստիկանության պետի տեղակալ Կարեն Հակոբյանի և Կրթահամալիրի պետ Մանուկ Մուրադյանի ուղեկցությամբ նա շրջել է Կրթահամալիրում, հետևել ապագա քրեական ոստիկանների դասընթացներին։
«Արամ Հովհաննիսյանը զրուցել է դասախոսների և սովորողների հետ, թե՛ գործող ոստիկաններից և թե՛ քաղաքացիական անձանցից հետաքրքրվել ուսումնական գործընթացով։
Նա հորդորել է ապագա քրեական ոստիկաններին կատարելագործել մասնագիտական կարողությունները և ուսումնական գործընթացում ցուցաբերել առաջադիմություն, ինչը կարևոր նշանակություն կունենա համապատասխան պաշտոների նշանակելիս»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter