HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Եղեգնաձորում որոշ փողոցներ փակ կլինեն

ՆԳՆ մամուլի ծառայությունը հայտնում է, որ Եղեգնաձորում որոշ փողոցներ փակ կլինեն։

«Հարգելի՛ եղեգնաձորցիներ և հյուրեր, օգոստոսի 24-ին Վայոց ձորի մարզկենտրոն Եղեգնաձոր քաղաքում կայանալիք «Ֆեստիվառ» զբոսաշրջային-երաժշտական փառատոնի կազմակերպչական աշխատանքների համար սահմանափակվելու է որոշ փողոցների երթևեկությունը։

Մասնավորապես, օգոստոսի 20-ից 25-ը փակ է լինելու Նարեկացու փողոցը՝ հիվանդանոցից մինչև Միկոյան փողոց։ Օգոստոսի 23-ից 25-ը մեքենաների համար փակ են լինելու Քաղաքային ամֆիթատրոնի հարակից տարածքները։ Զբոսաշրջային անվճար երթուղիների համար նախատեսված ավտոբուսները ձեզ կսպասեն Եղեգնաձորի ավտոկայանում։ Հյուրերի համար առանձնացված են ավտոկայանատեղիներ քաղաքի հետևյալ հատվածներում՝ Շահումյան փողոցի վերջնամաս, Նարեկացու փողոցի վերջնամաս՝ եկեղեցու հարևանությամբ, Վարդան Զորավարի փողոց, ինչպես նաև Եղեգնաձորի երաժշտական դպրոցի հարևանությամբ»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter