HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փրկարարները հայտնաբերել են կորած ՌԴ քաղաքացու դին

Օգոստոսի 20-ին` ժամը 17։53-ին Կոտայքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ քաղաքացին Հանքավան գյուղից հեծանվով ուղևորվել է Հրազդան քաղաք, սակայն մոտ 2 ժամ է չի պատասխանում հեռախոսազանգերին. որոնողական աշխատանքներ իրականացնելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարարական վարչության և հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ, Փրկարարական ուժերի վարչության հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի հերթապահ, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական և կինոլոգիական խմբերը։

Օգոստոսի 21-ին փրկարարները Հրազդան-Հանքավան ավտոճանապարհին՝ ջրամբարի մոտակայքում, հայտնաբերել են Մ Լ-ի (ծնված 2002 թՌԴ քաղաքացի) դին։

Որոնողական աշխատանքներին ներգրավված են եղել 34 փրկարարական ծառայող և կիրառվել է 2 անօդաչու թռչող սարք։

ՆԳՆ ոստիկանությունը կազմած փաստաթղթերն ուղարկել է Քննչական կոմիտե՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter