HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատարը կանչվել է Բելառուսի ԱԳՆ

Բելառուսում Հայաստանի գործերի ժամանակավոր հավատարմատար Նարեկ Տիրատուրյանը հրավիրվել է Բելառուսի ԱԳՆ՝ Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի ուղղությամբ իրականացված ակցիայի պատճառով։ Այդ մասին ռուսական TACC գործակալությանը հայտնել է Բելառուսի ԱԳՆ մամուլի քարտուղար Անատոլի Գլազը։

«Հայ դիվանագետը մանրամասն տեղեկացվել է Երևանում Բելառուսի դեսպանատան շենքի նկատմամբ մի խումբ անձանց կողմից իրականացված վանդալիզմի ակտի, բելառուսական դիվանագիտական առաքելությանը հասցված վնասի և դրա կանխարգելման ուղղությամբ հայկական իրավապահ մարմինների կողմից ակնհայտ անբավարար միջոցների մասին»,- նշել է Բելառուսի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Նա տեղեկացրել է, որ հայկական կողմին նշվել է «ընդունող պետության կողմից բելառուսական դիվանագիտական առաքելության և նրա գույքի պահպանությունն ապահովելու, ինչպես նաև դիվանագիտական անձնակազմի անվտանգությունն ապահովելու պարտականությունը, ինչպես դա սահմանված է Դիվանագիտական հարաբերությունների մասին Վիեննայի կոնվենցիայով»։

«Բելառուսական կողմը հուսով է, որ վանդալների ինքնությունը կպարզվի, կփոխհատուցեն հասցված վնասը և կպատժվեն Հայաստանի օրենսդրությանը համապատասխան»,- շարունակել է Գլազը։ 

Հիշեցնենք, որ «Հանուն Հանրապետության» կուսակցության ներկայացուցիչները, նախկին պատգամավոր Արման Բաբաջանյանի մասնակցությամբ, ձվեր ու լոլիկներ էին նետել Երևանում Բելառուսի դեսպանության շենքի ուղղությամբ՝ այդպիսով իրենց բողոքն արտահայտելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի այն հայտարարությանը, թե «ում են պետք հայերը, բացի մեզնից» (նկատի ուներ Ռուսաստանին ու Բելառուսին՝ խմբ.

Վերջին շրջանում կտրուկ սրվել են Երևանի և Մինսկի հարաբերությունները։ Պատճառը Բաքվում Բելառուսի նախագահի այն հայտարարություններն էին, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մինսկը ցանկանում էր Ադրբեջանի հաղթանակն ու «իր տարածքային ամբողջականության վերականգնումը»։ Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց Բելառուսից իր դեսպանի հետ կանչման մասին, իսկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իր վարչապետության օրոք հայ որևէ բարձրաստիճան պաշտոնյա չի այցելի այդ երկիր։

Լուսանկարը՝ Բելառուսի ԱԳՆ մամուլի ծառայության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter