HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Առողջապահական ծրագիր՝ 65 և բարձր տարիքի քաղաքացիների համար

Երևանի քաղաքապետարանը տեղեկացնում է, որ օգոստոսի 26-30-ը տեղի է ունենալու «Ավելացնենք առողջ կյանքի տարիները» խորագրով հասարակական, լուսավորչական, կրթական և բժշկական միջոցառում:

«Նպատակը 65 և բարձր տարիքի՝ ինչպես առողջ, այնպես էլ համակցված քրոնիկ հիվանդություններով բուժառուների ծերունական համախտանիշների հայտնաբերումը և գնահատումն է:

Ըստ այդմ, Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 5 պոլիկլինիկաներում այդ օրերին՝ ժամը 12:00-17:00-ն անվճար խորհրդատվություն և սքրինինգ կիրականացվի նշված տարիքային խմբի քաղաքացիների համար (մինչև 20 այցելու՝ յուրաքանչյուր պոլիկլինիկայում):

Ստորև ներկայացվում է Ժամանակացույցը

Օգոստոսի 26 - Երևանի «Ավան» ԱԿ, հասցե՝ Մարշալ Խուդյակովի փ. ,153
Օգոստոսի 27 - Երևանի «Արաբկիր» ԱԿ, հասցե՝  Հրաչյա Քոչարի փ. 21 շենք
Օգոստոսի 28 - Երևանի «Տիգրան Մեծ» ԱԿ, հասցե՝ Տիգրան Մեծ պ., 36ա
Օգոստոսի 29- «Նորք-Մարաշ» ԱԿ ՓԲԸ, հասցե՝ Գարեգին Հովսեփյան փ.,8
Օգոստոսի 30- Երևանի «Բագրատունյաց» ԱԿ, հասցե՝ Ներքին Շենգավիթ 9-րդ փ., 32 շենք»,- նշված է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter