HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փոխվարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել սուբվենցիայի հայտերի գնահատման հանձնաժողովի նիստը

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի համակարգմամբ և շահագրգիռ պետական մարմինների ղեկավար կազմի ու ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր տեղի է ունեցել ՀՀ պետական տարեկան բյուջեներով նախատեսված սուբվենցիաներից բացի Հայաստանի համայնքների տնտեսական և սոցիալական ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված 2024 թվականին կատարվելիք սուբվենցիայի հայտերի գնահատման միջգերատեսչական հանձնաժողովի հերթական նիստը: Այս մասին հաղորդում է կառավարության մամուլի ծառայությունը։

«Նիստի ընթացքում քննարկվել է համայնքներից ստացված սուբվենցիայի ծրագրային 29 հայտ: Ի թիվս այլ հարցերի՝ քննարկվել է նաև ՀՀ կառավարության 06․11․2006թ թիվ 1708-Ն որոշմամբ հաստատված սուբվենցիայի ծրագրային ոլորտների և դրանց իրականացմանն ուղղված ՀՀ պետական բյուջեից համաֆինանսավորման չափաբաժինների հարցը»,- ասվում է պաշտոնական հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Եր
Եք
Չր
Հն
Ուր
Շբ
Կր
28
29
30
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31
1
Այսօր