
Նարենդրա Մոդին ժամանել է Ուկրաինա. մեկնարկել է Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը
Օգոստոսի 23-ի առավոտյան Ուկրաինա է ժամանել Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին։ Այցի նախօրեին Մոդիի մամուլի ծառայության տարածած հայտարարության մեջ ասվում էր.
«Ես անհամբերությամբ սպասում եմ նախագահ Զելենսկու հետ երկկողմ համագործակցության ամրապնդման վերաբերյալ նախորդ զրույցները շարունակելու հնարավորությանը և մտքեր փոխանակելու շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ»։
Հնդկաստանի վարչապետն ընդգծել էր, որ ինչպես ընկերներ և գործընկերներ, «մենք ակնկալում ենք տարածաշրջանում խաղաղության և կայունության շուտափույթ վերականգնում»։
Today in Kyiv, Prime Minister @NarendraModi and I honored the memory of the children whose lives were taken by Russian aggression.
— Volodymyr Zelenskyy / Володимир Зеленський (@ZelenskyyUa) August 23, 2024
Children in every country deserve to live in safety. We must make this possible. pic.twitter.com/gKdjqcL5iz
Սա Հնդկաստանի ղեկավարի առաջին այցն է այդ երկիր։ Դեռևս հայտնի չեն Կիև Մոդիի այցի ծրագրի մանրամասները, բայց արդեն իսկ մեկնարկել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպումը։
ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած ճեպազրույցի ժամանակ Հնդկաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Մոդին Զելենսկուն պատմել է Պուտինի հետ բանակցությունների մասին։
Հայտնի է, որ Մոդին Ուկրաինա գնացքով ժամանել է Լեհաստանից։ Օգոստոսի 22-ին Վարշավայում Հնդկաստանի վարչապետը հանդիպել էր Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդային և վարչապետ Դոնալդ Տուսկին: Կողմերը մշակել էին առաջիկա տարիների համար համագործակցության ծրագիր և որոշել փոխգործակցության մակարդակը հասցնել ռազմավարական գործընկերության:
Լուսանկարը՝ hurriyetdailynews.com-ից
Մեկնաբանել