HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Արիզոնայում ձերբակալել են Թրամփին սպանել սպառնացող տղամարդուն

Արիզոնա նահանգի ոստիկանությունը հինգշաբթի օրը ձերբակալել է մի տղամարդու, որն սպառնում էր սպանել ԱՄՆ 45-րդ նախագահ և Հանրապետական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփին:

«Այդ անձը ձերբակալվել է Քոչիս շրջանում՝ առանց որևէ միջադեպի»,- ասված է տարածված հայտարարության մեջ։

66-ամյա Ռոնալդ լի Սիվրուդը ձերբակալվել է հինգշաբթի օրը՝ տեղի ժամանակով ժամը 14:30-ին: Նրան դեռ մեղադրանք չի առաջադրվել։

Ինչպես նշում է CNN հեռուստաընկերությունը՝ հղում անելով տեղի ոստիկանության ներկայացուցչին, վերջին մի քանի շաբաթների ընթացքում Սիվրուդը սոցիալական ցանցերում մի քանի հաղորդագրություն էր հրապարակել, որտեղ սպառնացել էր սպանել Դոնալդ Թրամփին: Թե հատկապես որ սոցցանցերում էին հրապարակումներն արվել, դեռևս չի հստակեցվում։

Թրամփը Քոչիս է ժամանել նախօրեին։ Նա այնտեղ իր աջակիցների առջև ելույթ էր ունեցել միգրացիոն ճգնաժամի մասին։ 

Լուսանկարը՝ shouselaw.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter