HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Վրաստանում մտադիր են արգելել ընդդիմադիր մի քանի կուսակցությունների գործունեությունը

Վրաստանի իշխանություններն առաջիկա խորհրդարանական ընտրություններից հետո մտադիր են հակասահմանադրական ճանաչել ոչ միայն նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի «Միացյալ ազգային շարժում» կուսակցության, այլև դրա հետ կապված այլ միավորումների գործունեությունը: Այդ մասին լրագրողների հետ կայացած ճեպազրույցում TACC գործակալության փոխանցմամբ հայտարարել է Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեն։

«Մենք իրականում շատ սուբյեկտներ չունենք։ Կա «Ազգային շարժում»-ը, որի մեջ լրացուցիչ ընդգրկված են մի քանի կուսակցություններ, նրանք միասին կմասնակցեն ընտրություններին։ Գիտեք նաև, որ հավաքական «Ազգային շարժումը» ներառում է «Ախալի», «Գիրչի», «Դրոա» միավորումները։ Այս բոլոր քաղաքական գործիչների անցյալն ու ներկան կապված են «Ազգային շարժման» հետ։ Կա նաև «Լելո» միավորումը, որն ուղղակիորեն ներգրավված է եղել բիզնեսի ռեկետի մեջ, և դա պետք է լինի հետաքննության առարկաներից մեկը»,- հայտարարել է Կոբախիձեն՝ պատասխանելով այն հարցին, թե էլ որ կուսակցություններն է գործող իշխանությունը նախատեսում ճանաչել հակասահմանադրական։

Նրա խոսքով՝ նախկին վարչապետ Գեորգի Գախարիայի «Հանուն Վրաստանի» կուսակցությունը ևս համագործակցում է «Ազգային շարժման» հետ: «Սա մի հավաքական քրեական քաղաքական ուժ է, որն անպայման պետք է դատապարտվի»,- ընդգծել է Վրաստանի վարչապետը:

Լուսանկարում՝ Վրաստանի վարչապետ Իռակլի Կոբախիձեն/gd.ge-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter