HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Լատվիան Ուկրաինային կմատակարարի ավելի քան 1000 անօդաչու

Լատվիան ավարտել է Ուկրաինային փոխանցման նպատակով անօդաչու թռչող սարքերի ամենախոշոր խմբաքանակի նախապատրաստումը: Այդ մասին հայտարարել Է Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը։

«Ուկրաինա ուղարկման համար պատրաստվել է անօդաչուների լատվիական արտադրողների խոշորագույն խմբաքանակը՝ 1 400 անօդաչու թռչող սարք»,- հայտարարել է նա։

Բացի այդ, Լատվիան գնել է մոտ 2,7 հազար անօդաչու՝ դրանք հետագայում ուկրաինական իշխանություններին փոխանցելու համար:

Հուլիսի 23-ին Լատվիայի պաշտպանության նախարար Անդրիս Սպրուդսը հայտնել էր, որ Ռիգան Կիևին կմատակարարի ավելի քան 500 անօդաչուների առաջին խմբաքանակը: Ավելի ուշ հայտնի էր դարձել, որ փոխանցման նպատակով լատվիական կողմն արդեն իսկ պատրաստել է այդ խմբաքանակը։

Ավելի ուշ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, մեկնաբանելով այս լուրը, հայտարարել էր, որ Լատվիայի «թշնամական գործողությունները կարող են միայն երկարացնել Ուկրաինայի հոգեվարքը» և չեն ազդի Ուկրաինայում ռուսական գործողությունների վրա:

Լուսանկարը՝ lsm.lv-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter