
Ռուսական զորքերը հրթիռակոծել են Ուկրաինայի տարածքը. Կիևում հայտարարվել է օդային տագնապ
Ռուսական զորքերը օգոստոսի 23-ի գիշերը երկու բալիստիկ հրթիռներով և անօդաչուներով հարվածել են Ուկրաինայի տարածքին։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատար Նիկոլայ Օլեշուկը հայտարարել է, որ ՌԴ Վորոնեժի մարզին արձակվել է «Искандер-М» տիպի երկու հրթիռ, իսկ Եյսկի ու Կուրսկի շրջաններից՝ իրանական Shahed տեսակի հարվածային 16 անօդաչու։
Ուկրաինայի ԶՈւ ռազմաօդային ուժերի հրամանատարի տվյալներով՝ 14 անօդաչու հաջողվել է խոցել։ Թե ինչ է տեղի ունեցել երկու հրթիռների հետ, ուկրաինական կողմը չի հստակեցրել՝ նշելով միայն, որ, իրենց տվյալներով, ավերածություններ չկան:
Օգոստոսի լույս 23-ի գիշերը օդային տագնապի ազդանշան է հայտարարվել Ուկրաինայի մի քանի մարզերում, այդ թվում՝ Կիևում: Սումիի և Չերկասիի մարզերից տեղեկություններ էին ստացվել պայթյունների մասին, որոնք, հավանաբար, կապված են եղել հակաօդային պաշտպանության ուժերի աշխատանքի հետ:
Լուսանկարը՝ REUTERS/Maxim Shemetov/File Photo
Մեկնաբանել