HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բելգիան չի կարողանում ձևավորել նոր կառավարություն

Բելգիայում կառավարության ձևավորման առաջին փորձը ձախողվել է։ Այդ երկրի խորհրդարանական ընտրություններում հաղթանակ տարած աջ «Նոր ֆլամանդական դաշինք» (N-VA) կուսակցության ղեկավար Բարտ դե Վեվերը վերադարձրել է նոր կառավարության ձևավորման շրջանակներում բանակցություններ վարելու իր մանդատը։ Այդ մասին հայտնում է Deutsche Welle-ն։ Բելգիայի թագավոր Ֆիլիպն ընդունել է քաղաքական գործչի հրաժարականը։

Նշվում է, որ Դե Վեվերը մտադիր էր կոալիցիա կազմել ֆրանկոֆոն լիբերալ «Ռեֆորմիստական շարժում» (MR) կուսակցության, «Քրիստոնյա դեմոկրատներ և ֆլամանդացիներ» (CD&V) կուսակցության, ֆլամանդական սոցիալիստական Vooruit կուսակցության և ֆրանկոֆոն կենտրոնամետ Les Engagés կուսակցության հետ:

Բանակցությունները կենտրոնացած էին Դե Վեվերի առաջարկած սոցիալ-տնտեսական նշանակալի բարեփոխումների շուրջ, որոնց թվում էին կենսաթոշակային և հարկային համակարգերի փոփոխությունները, ինչպես նաև պետական ծախսերի կրճատումը:

Քանի դեռ բանակցությունները շարունակվում են, Բելգիայի վարչապետ Ալեքսանդր դե Կրոյի կառավարությունը, որի «Բաց ֆլամանդական լիբերալներ և դեմոկրատներ» (Open VLD) կուսակցությունը ջախջախիչ պարտություն էր կրել հունիսյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, կշարունակի կատարել իր պարտականությունները: 2019 թվականի ընտրություններից հետո կառավարությունը կազմավորվեց միայն 493 օր անց։ Առանց նոր կառավարության Բելգիայի ռեկորդը կազմում է 541 օր։ 

Բելգիայում հոլանդախոս կուսակցությունները ներկայացված են Ֆլանդրիայում, իսկ ֆրանսախոս քաղաքական ուժերը՝ Վալոնիայում։ 2024 թվականի խորհրդարանական ընտրություններում, երկրի հոլանդախոս հատվածում, առաջին տեղն զբաղեցրել էր Անտվերպենի քաղաքապետ Բարտ Դե Վեվերի «Նոր ֆլամանդական դաշինք» կուսակցությունը, իսկ ֆրանսախոս հատվածում՝ լիբերալ «Ռեֆորմիստական շարժում»-ը։ 

Լուսանկարը՝ lalibre.be-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter