HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Զինված հարձակում Գերմանիայում. կա 3 զոհ

Գերմանիայի Զոլինգեն քաղաքում դանակով զինված տղամարդը հարձակվել է պատահական անցորդների վրա։ Տեղի ոստիկանությունը հայտնում է, որ հարձակման հետևանքով 3 մարդ զոհվել է, ևս չորսը ստացել ծանր մարմնական վնասվածքներ: Հարձակում գործած անձին հաջողվել է փախչել։ 

Հարձակումը տեղի է ունեցել քաղաքի հիմնադրման 650-ամյակին նվիրված տոնակատարության ժամանակ։ Զոլինգենը գտնվում է Գերմանիայի արևմուտքում, Դյուսելդորֆից 25 կիլոմետր հեռավորության վրա։ Դրա բնակչությունը կազմում է 160 հազար մարդ։ 

Ոստիկանությունը տեղի բնակիչներին խնդրել է մնալ տանը, իսկ շրջակա ճանապարհները փակ են։ 

Փառատոնի կազմակերպիչներից Ֆիլիպ Մյուլերը հայտնել է, որ հարձակումից հետո այցելուները, չնայած որ եղել են շոկի մեջ, հանգիստ լքել են հրապարակը:

​​Զոլինգենի քաղաքապետ Թիմ Կուրցբախը ֆեյսբուքյան իր էջում գրել էր, որ այս գիշեր բոլոր քաղաքացիները «շոկի, սարսափի և խորը վշտի մեջ են»:

«Մենք ուզում էինք բոլորս միասին նշել մեր քաղաքի տարեդարձը, իսկ հիմա ստիպված ենք սգալ զոհվածների և վիրավորների համար»,- գրել է Կուրցբախը։

Լուսանկարը՝ Ina Fassbender / AFP

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter