HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Հրապարակ». Վարդանիկի տվայտանքները

Ուրբաթ օրը նախագահական գնացած Վարդան Ղուկասյանին Սերժ Սարգսյանն ասել է` միառժամանակ հանգստացիր քաղաքականությունից, հետո կտեսնենք: Ամեն ինչից ահավոր վիրավորված Վարդանիկը, որ մինչ այդ ընդվզում էր ու դիմադրում, այլեւս չի առարկել: Եվ հոժար կամքով ՀՀԿ տեղական կառույցից դուրս գալու դիմում է գրել:

Այս հարցը, ի դեպ, քննարկվել էր հինգշաբթի օրը տեղի ունեցած ՀՀԿ ԳՄ-ի ժամանակ եւս: ՀՀԿ-ում ահավոր չեն ցանկանում, որ Վարդան Ղուկասյանը կուսակցությունից դուրս գալու դիմում գրի, որովհետեւ այդ դեպքում անկանխատեսելի Վարդանիկը կարող է եւ ինքնառաջադրվել՝ չնայած գործից հասկացողները գտնում են, որ դա լավ ավարտ չի ունենա Ղուկասյանների համար:

Կրտսեր Ղուկասյանն էլ` «դեբոշներ» սարքելուն զուգընթաց, հորն ասել է. «Ինձ են նստացնելու, կգնամ 15 տարի կնստեմ, բայց դու պիտի առաջադրվես, որովհետեւ թասիբի հարց կա»:

Վարդանիկն ամենից շատ վիրավորված է, որ ՀՀԿ-ն, փոխանակ Սուքիաս Ավետիսյանին կամ մեկ ուրիշ «նորմալ ՀՀԿ-ականի» նշանակեր Շիրակի տեղական կառույցի ղեկավար, Սահակ Մինասյանի «նման մեկին են նշանակել, որին բոլորը գիտեն ինչ է»: Մինասյանը երկար տարիներ Շիրակի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետն է: Ինչ վերաբերում է Սամվել Բալասանյանից վիրավորանքին, ապա Վարդան Ղուկասյանը գտնում է, որ պետք էր, թեկուզ ՀՀԿ-ն թող իրեն չառաջադրեր, Սամվելին աջակցեր, «տղու նման» իրար հետ առաջադրվեին, «որս կհաղթեր, թող հաղթեր, ես իր ձեռքը կսեղմեի, թե չէ ինչ է նշանակում վաբշե խաղից մարդուն հանել»:

Մեկնաբանություններ (4)

nan
bayc vardanik@ nmana hndik derasan rajayin
karen
Axr es mard@ laaaaav el harmarvel er ed pashtonin, ed inchi eq hanum wor? )))))))))))))))
GALUST
BA VOR KORMIC KTRUM EK ED MARD@ INCH PITI ANI ?
Ani
E, krakn enq ynkel? vor harmarvela, tox hima el hangstana...Vor amen pashtonya ir texum erkari, menq el es vichakum klinenq. Es erkrin tarm ooooooood e petq... Balasanyani nman hazaraguyn gorcicnern el petq chen...

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter