
Թուրքիայի ֆինանսների նախարարը հերքում է իր հրաժարականի մասին լուրերը
Թուրքիայի ֆինանսների նախարար Մեհմեթ Շիմշեքը հերքել է իր հրաժարականի մասին լուրերը և դրանք անվանել «սուտ ու շուկան շահարկելու փորձ»:
«Ըստ երևույթին, պաշտոնական հայտարարությունները բավարար չէին։ Եկեք ես էլ գրեմ: Ես հրաժարական չեմ տվել։ Սցենարները, որոնց մասին խոսվում է, չեն համապատասխանում իրականությանը։ Երկրի տնտեսության կառավարումը շարունակվում է թիմային ոգով։ Արդեն որոշ ժամանակ է, ինչ փորձ է արվում օրակարգը միտումնավոր լցնել կեղծ լուրերով։ Մենք չենք կարող թույլ տալ, որ հորինված պատմությունները ազդեն մեր տնտեսության և շուկաների վրա»,- X-ի իր միկրոբլոգում գրել է թուրք նախարարը։
Anlaşılan yapılan resmi açıklamalar yetmemiş, bir de buradan yazayım!
— Mehmet Simsek (@memetsimsek) August 23, 2024
İstifa etmedim. Dolaşıma koyulan senaryolar doğru değildir.
- Ekonomi yönetimi bir ekip ruhuyla çalışıyor. Aldığımız büyük ve zor sorumluluğun farkındayız. Bu sorumluluğun bilinciyle her gün daha iyiye…
Շիմշեքը նշել է, որ Թուրքիայի իշխանությունները «մեծ աշխատանք ունեն անելու երկրի խնդիրները լուծելու, դրա ներուժն ու արդյունավետությունը բարձրացնելու համար»: «Մենք վճռական ենք նվազեցնել գնաճը, նվազեցնել ընթացիկ հաշվի դեֆիցիտը, ապահովել բյուջետային կարգապահությունը և լուծել կառուցվածքային խնդիրները: Մենք պատրաստ ենք շարունակել մեր աշխատանքը: Երբ մեր ծրագրի նպատակներին հասնենք, մեր քաղաքացիների բարեկեցությունը կաճի»,- հավելել է նա։
Թուրքիայի ֆինանսների նախարարը հայտնել է, որ «հաշվի դեֆիցիտը կրճատվել է, իսկ կենտրոնական բանկի պահուստներն աճել են»։ «Սկսվել է գնաճի զգալի և մշտական նվազում»,- եզրափակել է Շիմշեքը։
Օգոստոսի 21-ին թուրքական Yenica թերթը գրել էր, որ Շիմշեքը, որը գլխավորում է կառավարության տնտեսական բլոկը, երկու շաբաթ առաջ հրաժարականի դիմում է ներկայացրել, սակայն Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը համոզել է նրան մնալ այդ պաշտոնում: Թուրքիայի նախագահի աշխատակազմի ապատեղեկատվության դեմ պայքարի կենտրոնը հերքել էր այս հրապարակումը՝ նշելով, որ «ապատեղեկատվական բնույթի նման հաղորդագրությունները տարածվում են միտումնավոր՝ շուկաներում անհանգստություն և անվստահություն առաջացնելու նպատակով»։
Թուրքական ընդդիմությունը բազմիցս քննադատել է Թուրքիայի ֆինանսների նախարարին՝ գնաճին հակազդելու հարցում անարդյունավետության համար։ Շիմշեքն ի պատասխան հայտարարում է, որ վարվող տնտեսական քաղաքականության առաջին արդյունքները տեսանելի կլինեն տարեվերջին, երբ գնաճը կիջնի մինչև 38%: Շիմշեքի խոսքով՝ 2025 թվականը Թուրքիայի համար գնանկման տարի կլինի։ Հուլիսին Թուրքիայում գնաճը տարեկան կտրվածքով կազմել էր 61,78%։
Լուսանկարը՝ Anadolu գործակալության
Մեկնաբանել