HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Միջազգային քրեական դատարանի դատախազը կոչ է անում արագացնել Նեթանյահուին և Գալանտին ձերբակալելու օրդերների տրամադրումը

Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դատախազ Քարիմ Խանը կոչ է արել որքան հնարավոր է շուտ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին և պաշտպանության նախարար Յոավ Գալանտին ձերբակալելու օրդեր տալ: Այդ մասին հայտնում է The Times of Israel-ը։

«Սա հաստատված իրավական նորմ է այն մասին, որ դատարանը իրավասություն ունի այս իրավիճակում»,- պարբերականը հատված է մեջբերել Խանի 49-էջանոց զեկույցից։ «Ցանկացած չարդարացված հապաղում անուղղելի և վնասաբար է ազդում զոհերի իրավունքների վրա»,- նշել է նա։

Նույն փաստաթղթում Խանը կոչ է անում բավարարել պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ղեկավարության երեք անդամների՝ քաղբյուրոյի ղեկավար Յահյա Սինվարի և երկու այլ առաջնորդների ձերբակալման օրդեր տալու իր պահանջը։ Այդ երկու այլ առաջնորդներն ավելի վաղ սպանված Մուհամեդ ադ Դեյֆն ու Իսմայիլ Հանիան են։

2024 թվականի մայիսի 20-ին Խանը դիմել էր ՄՔԴ-ին՝ Նեթանյահուի և Գալանտի ձերբակալման օրդեր տալու պահանջով։ Նրա խոսքով՝ դատախազությունը ապացույցներ է հավաքել, որոնք թույլ են տալիս ենթադրել, որ Նեթանյահուն և Գալանտը պատասխանատվություն են կրում Գազայի հատվածում առնվազն 2023 թվականի հոկտեմբերի 8-ից ռազմական ու մարդկության դեմ հանցագործությունների համար:

Լուսանկարը՝ Abir Sultan Pool/Pool via REUTERS/File Photo

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter