HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Չինաստանի ԱԳՆ-ն հաստատել է Ջեյք Սալիվանի այցը Չինաստան

Չինաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունը հաստատել է, որ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան և կհանդիպի ՉԺՀ արտաքին գործերի նախարար Վան Իի հետ:

«Վան Իի հրավերով <...> ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջեյք Սալիվանը օգոստոսի 27-29-ը կայցելի Չինաստան՝ չին-ամերիկյան ռազմավարական հաղորդակցությունների նոր փուլն անցկացնելու համար»,- նշվում է չինական արտաքին քաղաքական գերատեսչության պաշտոնական ներկայացուցիչ Մաո Նինի հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Սալիվանի՝ Չինաստան նախատեսված այցի մասին տեղեկացրել էր ամերիկյան կողմը: Սպիտակ տան հաղորդագրության մեջ նշվում էր, որ Վան Իի հետ հանդիպումից բացի, Սալիվանը կհանդիպի նաև «ՉԺՀ բարձրաստիճան այլ պաշտոնյաների հետ»։ Ամերիկյան կողմի փոխանցմամբ՝ առաջիկա շփումների ընթացքում կքննարկվի նաև Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման խնդիրը։

Լուսանկարը՝ Jim Lo Scalzo/EPA/Bloomberg

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter