
Լեհաստանի նախագահը չհայտարարված այցով ժամանել է Ուկրաինա
Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան ժամանել է Կիև՝ մասնակցելու Ուկրաինայի անկախության օրվա տոնակատարություններին: Այդ մասին հայտնել է Լեհաստանի նախագահի գրասենյակը։
«Սկսվել է Նախագահ Անջեյ Դուդայի այցն Ուկրաինա։ Ուկրաինայի անկախության 33-րդ տարեդարձին Լեհաստանի Հանրապետության նախագահը կմասնակցի տոնական միջոցառումներին»,- նշվում է հաղորդագրության մեջ։
🇵🇱🇺🇦 Polish President Andrzej Duda arrives in Kyiv pic.twitter.com/YEIaOw3OZa
— NEXTA (@nexta_tv) August 24, 2024
Լեհաստանի առաջնորդի գրասենյակի տվյալներով՝ Դուդան արդեն երկու անգամ մասնակցել է Ուկրաինայի անկախության օրվա միջոցառումներին՝ 2016 և 2021 թվականներին:
Ուկրաինան անկախության օրը նշում է օգոստոսի 24-ին: 1991 թվականի այս օրը Ուկրաինական ԽՍՀ-ի այն ժամանակվա Գերագույն խորհրդի պատգամավորներն ընդունեցին «Ուկրաինայի անկախության հռչակման ակտը»։
Լուսանկարը՝ KPRP/Grzegorz Jakubowski
Մեկնաբանել