
Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Խաղաղության երկրորդ գագաթնաժողովն անցկացնել Հնդկաստանում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առաջարկել է Ուկրաինայի հարցով խաղաղության հաջորդ գագաթնաժողովն անցկացնել Հնդկաստանում, եթե Նյու Դելին համաձայնի ստորագրել առաջին գագաթնաժողովի կոմյունիկեն։ Այդ մասին գրում է TACC գործակալությունը՝ հղում անելով Hindustan Times-ին։
«Նա նույնիսկ Մոդիին ասաց, որ խաղաղության հաջորդ համաշխարհային գագաթնաժողովը կարող է անցկացվել Հնդկաստանում»,- հայտնել է պարբերականը։
Սակայն դրա պայմանը պետք է լինի Հնդկաստանի կողմից առաջին գագաթնաժողովի որոշումների ընդունումը, որը տեղի էր ունեցել հունիսին Շվեյցարիայում։
Ուկրաինայի հարցով խաղաղության առաջին խորհրդաժողովն կայացել էր հունիսի 15-16-ը Շվեյցարիայում: Գագաթնաժողովի ամփոփիչ կոմյունիկեն չէին ստորագրել Հայաստանը, Բահրեյնը, Բրազիլիան, Վատիկանը, Հնդկաստանը, Ինդոնեզիան, Հորդանանը, Իրաքը, Կոլումբիան, Լիբիան, Մեքսիկան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Ռուանդան, Սաուդյան Արաբիան, Թաիլանդը և ՀԱՀ-ը: Ռուսաստանը չէր հրավիրվել այդ խորհրդաժողովին։
Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայության
Մեկնաբանել