HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Անօդաչուները հարձակվել են ռուսական Սարատով և Էնգելս քաղաքների վրա

Անօդաչուներն օգոստոսի 26-ի առավոտյան հարձակվել են ՌԴ Սարատով ու Էնգելս քաղաքների վրա։ Սարատովի մարզի նահանգապետ Ռոման Բուսարգինը հայտնել է, որ Սարատովում անօդաչուն ընկել է բնակելի համալիրներից մեկի վրա, ինչի հետևանքով կան տուժածներ։ Պաշտոնյան հավելել է, որ տեղի բնակչուհիներից մեկը ծանր վիճակում հոսպիտալացվել է։

Լրատվամիջոցների տվյալներով՝ հարվածը հասցվել է 38-հարկանի Volga Sky բնակելի համալիրին, որն անվանում են Սարատովի ու Պովոլժիեի ամենաբարձր շենքը։ Դրա բարձրությունը 128,6 մետր է։

Տեղի առողջապահական գերատեսչությունը հայտնել է, որ Սարատովի վրա անօդաչուների հարձակման հետևանքով, ընդհանուր առմամբ, տուժել է 4 մարդ։

Տեղի օդանավակայանում անօդաչուների հարձակման պատճառով ժամանակավոր սահմանափակումներ էին մտցվել օդանավերի ընդունման և ուղարկման համար։ 

Էնգելսում էլ անօդաչուն ընկել էր Պուշկինի փողոցի վրա գտնվող բարձրահարկերից մեկի վրա։ Բուսարգինի խոսքով՝ տուժածներ չկան, սակայն անօդաչուի բեկորներից ու կոտրված ապակիներից վնասվել են մոտակայքում կայանված ավտոմեքենաները։ Նահանգապետը հավելել է, որ Էնգելսի շրջանի Պրիբրեժնի գյուղում վնասվել է ևս 4 մասնավոր տուն։

ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ վերջին մեկ գիշերվա ընթացքում ռուսական վարչական միավորների տարածքներում ՀՕՊ միջոցները ուկրաինական 20 անօդաչու թռչող սարք են որսացել: Մասնավորապես, 9 անօդաչու թռչող սարք է խոցվել Սարատովի մարզի, 3-ը՝ Կուրսկի, 2-ական՝ Բելգորոդի, Բրյանսկի և Տուլայի, ինչպես նաև 1-ական՝ Օրյոլի և Ռյազանի մարզերի տարածքներում։ Ավելի ուշ, ՌԴ պաշտպանական գերատեսչությունում հավելել են, որ օգոստոսի 26-ի առավոտյան ուկրաինական ևս երկու անօդաչու է խոցվել Բրյանսկի և Յարոսլավլի մարզերում։ 

Կոլաժը՝ Oboz.ua-ից 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter