HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Իրանի ԱԳ նախարարը անխուսափելի է համարում Իսրայելին պատասխանելը

Իսրայելն անխուսափելիորեն Իրանից պատասխան կստանա Թեհրանում պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիայի սպանության համար: Նման հայտարարությամբ հանդես է եկել Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին՝ Իտալիայի ԱԳ նախարար Անտոնիո Տայանիի հետ հեռախուսազրույցի ժամանակ։

«Իրանի Իսլամական Հանրապետության պատասխանը Թեհրանում սիոնիստական ռեժիմի (այսպես է Իրանն անվանում Իսրայելին՝ խմբ.) ահաբեկչական գործողությանը կլինի մոտալուտ, ճշգրիտ և մտածված: Ի տարբերություն սիոնիստական ռեժիմի, Իրանի Իսլամական Հանրապետությունը չի ձգտում լարվածության սրման, չնայած և չի վախենում դրանից»,- Արաղչիի խոսքերը մեջբերել է Իրանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։

Տայանին, իր հերթին, բոլոր կողմերից պահանջել է զսպվածություն և մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում անկայունության աճի կապակցությամբ։

Մերձավոր Արևելքում իրավիճակի հերթական սրումը սկսվեց հուլիսի վերջին, երբ հայտնի դարձավ, որ իսրայելական գործողությունների հետևանքով զոհվել են Հեզբոլահի զինված կազմավորումների հրամանատար Ֆուադ Շուքերը, ՀԱՄԱՍ արմատական շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիան և ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի ղեկավար Մուհամեդ Դեյֆը:

Իրանը մտադիր է Իսրայելի վրա հարձակվել մի շարք խմբավորումների, այդ թվում՝ Հեզբոլահի և Եմենի հութիների հետ։ Հեզբոլահի առաջնորդ Հասան Նասրուլան հայտնել է, որ Իսրայելին հարվածներ կհասցվեն Իրանից, Եմենից և Լիբանանից։ Նրա խոսքով՝ Հեզբոլահն ունի հրթիռային զենքեր, որոնք «մեկ ժամից էլ քիչ ժամանակահատվածում» կոչնչացնեն իսրայելական մի քանի ռազմական գործարաններ։

Լուսանկարը՝ Morteza Nikoubazl/NurPhoto

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter