HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ՃՏՊ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհին. կա երկու զոհ

Օգոստոսի 26-ին, ժամը 15։04-ին Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դիլիջան-Իջևան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. կան տուժածներ: Այս մասին հայտնում Է ՆԳՆ փրկարար ծառայության մամուլի ծառայությունը։

«Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Իջևան-Դիլիջան ավտոճանապարհի 20-րդ կմ-ին բախվել են «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ս Վ, ծնված 1980 թ) և «Ford» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա Ե, ծնված 1989 թ)։ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Ս.Ն.-ն (ծնված 1962 թ.) մահացել է:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Ford» մակնիշի բեռնատար ավտոմեքենայի վարորդ Ա Ե.-ն տեղափոխվել է, իսկ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Մ. Ա.-ն (ծնված 1968 թ.), Մ. Ս.-ն (ծնված 1950 թ.), Գ. Ս.-ն (ծնված 1975 թ.), Ա. Ն.-ն (ծնված 1958 թ.), Ս. Ս.-ն (ծնված 2006 թ.) և Գ. Ղ.-ն (ծնված 1973 թ.) հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ վերջինս մահացել է:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և սահմանազատել տարածքը»,-նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter