HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները հեռախոսազրույց են ունեցել

Օգոստոսի 26-ին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի Հանրապետության փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխայ Պոպշոյի հետ։

Արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության հաղորդմամբ՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցեր։ Անդրադարձ է կատարվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության ընդլայնման հնարավորություններին՝ այդ հարցում ընդգծելով նաև երկու գերատեսչությունների միջև վերջերս կայացած քաղաքական խորհրդակցությունները և դրանց շարունակականության կարևորությունը։ 

«Հայաստանի և Մոլդովայի ԱԳ նախարարները ընդգծել են տարբեր հարթակներում համագործակցության օրակարգի ընդլայնման, այդ նպատակով փոխայցելությունների և ոլորտային ուղղություններով փորձի փոխանակման իրականացման հարցում փոխադարձ պատրաստակամությունը»,- նշվում է հաղորդագրությունում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter