HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Փլուզում Դդմաշեն գյուղում

Օգոստոսի 27-ին՝ ժամը 10։06-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դդմաշեն գյուղի 5-րդ փողոցի տներից մեկի բակում շինարարական աշխատանքների ժամանակ տեղի է ունեցել փլուզում, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ տան մոտակա անասնագոմի հողաշեն պատը մասամբ փլուզվել է (մոտ 6 քմ), տուժած Ռ․ Ա․-ն տեղափոխվել է բժշկական կենտրոն, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։

Փրկարարները սահմանազատել են տարածքը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter