HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը ներկայացրել է հարցուպատասխան՝ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ պետական աջակցության ծրագրի վերաբերյալ։

ՀԱՐՑ 1։ Եթե նույն ամսվա ընթացքում ՀՀ-ից բացակայել եմ 10 օր, արդյոք դա կարող է ազդել աջակցության վճարման գործընթացի վրա։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե բացակայել եք ՀՀ–ից, ապա ինքնին բացակայության հիմքով տվյալ ամսվա աջակցությունը կմերժվի։ Սակայն տվյալ ամսվա աջակցությունը ստանալու հնարավորություն ունեք հաջորդ ամիս, եթե ՀՀ վերադառնալուց հետո լրացնեք նոր առցանց դիմում՝ https://rent.socservice.am/ հարթակում և եթե  Ձեր բացակայած օրերի թիվը պակաս է 10 օրից, այսինքն՝ չի գերազանցում 9 օրը։ Ուշադրություն ցանկացած պատճառով մերժվելու դեպքում աջակցությունը ստանալու համար անհրաժեշտ է նոր դիմում լրացնել։ 

ՀԱՐՑ 2։ Ինձ պատկանող անշարժ գույքի բնակտարածքի մակերեսը փոքր է 20 քմ-ից, սակայն ստացել եմ միայն 10 հազար դրամ աջակցություն։ Ե՞րբ կարող եմ լրացուցիչ 40 հազար դրամ աջակցությունը ևս ստանալ, և արդյոք կստանամ նաև չստացած ամիսների համար։ 

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե Ձեր կամ Ձեր ամուսնու կամ Ձեր երեխայի բաժնային կամ ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պատկանող բնակվելու համար նախատեսված միակ անշարժ գույքի բաժնեմասը փոքր է 20 քառակուսի մետրից, ապա հուլիս ամսվա Ձեր աջակցությունն արդեն իսկ տրամադրվել է 50 հազար դրամի չափով՝ Անշարժ գույքի պետական ռեգիստրից ստացվող տվյալների հետ համադրման արդյունքում։ Նախորդ ամիսների մասով ստացվող տվյալների ճշգրտությունն ապահովելու նպատակով՝ անշարժ գույքին վերաբերելի տեղեկատվությունն այս պահին գտնվում է լրացուցիչ ստուգումների փուլում։ Տվյալների ամբողջացումից հետո խնդրին կտրվի լուծում նախորդ ամիսների համար նույնպես, եթե նախորդ ամիսների համար մերժման այլ պատճառներ չեն եղել։ Ուշադրություն ընդհանուր համատեղ սեփականության դեպքում համասեփականատերերի բաժնեմասերը դիտարկվում են հավասար չափերով։

ՀԱՐՑ 3։ Արդյոք 40+10 հազար դրամ աջակցությունը կշարունակվի 2025 թվականին։

ՊԱՏԱՍԽԱՆ։ կեցության և այլ ծախսերի 40+10 հազար դրամ աջակցության ծրագրի ավարտը 2024 թ դեկտեմբեր ամիսն է։ ԼՂ-ից բռնի տեղահանված ընտանիքների մշտական բնակության նպատակով՝ ՀՀ կառավարությունն իրականացնում է բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը, որին կարող եք դիմել https://housing.socservice.am/ հղմամբ։ Դրանից զատ, ՀՀ կառավարությունը նախատեսում է մշակել 2025 թ ընթացքում որոշակի ժամկետով դրամական աջակցություն տրամադրելու միջոցառում՝ ԼՂ–ից բռնի տեղահանված հատուկ և խոցելի խմբերի համար։ 

ՀԱՐՑ 4։ Եթե ընտանիքիս անդամները ստացել են տվյալ ամսվա աջակցությունը միաժամանակ, իսկ ես՝ ոչ։ Այս դեպքում իմ տվյալները լրացուցիչ ճշգրտելու անհրաժեշտություն կա՞։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Եթե https://rent.socservice.am/verify/ հղմամբ Ձեր առցանց դիմումն ունի «ենթակա է վճարման» կարգավիճակը, ապա տվյալ դեպքում Ձեր տվյալների ճշգրտման անհրաժեշտություն չկա։ 

ՀԱՐՑ 5։ Արդյոք կարող եմ առցանց եղանակով տեղեկանալ 40+10 հազար դրամ աջակցության շրջանակում իմ հայտի կարգավիճակի, ինչպես նաև վճարման գործընթացի վերաբերյալ։

ՊԱՏԱՍԽԱՆ։ Այո՛, Ձեր գործի մանրամասներին կարող եք ծանոթանալ և հայտի կարգավիճակը ստուգել https://rent.socservice.am/verify/ հղմամբ՝ համապատասխան դաշտում լրացնելով Ձեր անունը, ազգանունը անձնագրի կամ հանրային ծառայությունների համարանիշի կամ նույնականացման քարտի տվյալները։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին տրամադրվող սոցիալական աջակցության գումարների վճարումներին կարող եք հետևել նաև dimum.ssa.am (առցանց դիմումների համակարգ) կայքէջի միջոցով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter