
Ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց
Առողջապահության նախարարությունն ուղեցույց է հրապարակել, թե ինչպես պաշտպանվել Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելուց։
- Սահմանափակե՛ք ուշ ժամերին դրսում գտնվելը, երբ մոծակներն առավել ակտիվ են, կրե՛ք փակ հագուստ:
- Օգտագործե՛ք միջատավանիչ միջոցներ:
- Օգտագործե՛ք պատուհանի և դռան համար նախատեսված հակամիջատային ցանցեր:
- Խուսափե՛ք երկար խոտերից, խոնավ տարածքներից, թփերից և խոտածածկ ափերից:
- Հեռացրե՛ք տան շրջակայքում առկա ջրականգերը` մոծակների բազմացումը կանխելու համար:
- Ձեռք մի՛ տվեք սատկած թռչուններին:
- Կրե՛ք մեկանգամյա օգտագործման ձեռնոցներ, պաշտպանիչ հագուստ` կենդանիների սպանդի կամ մսեղիքի մշակման ընթացքում:
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter
Մեկնաբանել