HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վանաձորում կասեցվել է Խաչատուր Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտ արտադրական գործունեությունը

Խաչատուր Հովհաննիսյան ԱՁ-ին պատկանող հանրային սննդի օբյեկտում (Լոռու մարզ, ք Վանաձոր) իրականացված վերահսկողության ընթացքում ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Լոռու մարզային կենտրոնի տեսուչներն արձանագրել են սանիտարահիգիենիկ այնպիսի անհամապատասխանությոններ, որոնք իրավական նորմերով սննդամթերքի անվտանգությանը ներկայացվող պահանջների խախտումներ են։ Այս մասին հաղորդում է ՍԱՏՄ մամուլի ծառայությունը։

Մասնավորապես՝

  - սննդամթերքի պատրաստման, մշակման կամ վերամշակման համար նախատեսված խոհանոցի հատակը չի ունեցել հարթ մակերես, չի գտնվել նորոգ վիճակում, անհրաժեշտության դեպքում դրենաժը պատրաստված չի եղել անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

  - պատերը չեն ունեցել  հարթ մակերես, չեն գտնվել նորոգ վիճակում, պատրաստված չեն եղել  անջրանցիկ, չներծծող, լվացվող նյութերից,

- սննդամթերք պարունակող տարածքների աշխատանքային մակերևույթները՝ ներառյալ սարքավորումների մակերևույթները և հատկապես սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվողները չեն պահվել նորոգ վիճակում, հեշտությամբ չեն մաքրվել ու չեն ախտահանվել և պատրաստված չեն եղել հարթ, մաքրվող, քայքայամաշման (կոռոզիայի) ենթարկվող նյութերից:

Հանրային սննդի օբյեկտի  արտադրական գործունեությունը կասեցվել է, սահմանվել է հայտնաբերված խախտումները վերացնելու ժամկետ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter